«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը մատուցում է գիշերակացի հաստատությունների կառավարմանն ու զարգացմանն ուղղված բազմապիսի ծառայություններ:
Կառավարման օբյեկտներ կարող են հանդիսանալ.
- Հյուրանոցները
- Հանգստյան տները
- Կարճաժամկետ վարձակալությամբ տրվող բնակարանները
- Հոսթելները
- Հյուրատները
Մեր ընկերությունն ապահովում է կառավարվող օբյեկտներում հաճախորդների անընդհատ հոսք և գոհունակություն, առցանց համակարգերում գործունեության ճիշտ ներկայացում, բրենդի մասին իրազեկվածության բարձրացում, նոր շուկաների նվաճում, բարի համբավի ձեռքբերում կամ վերականգնում, աշխատակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործում և որպես արդյունք՝ եկամտի շարունակական աճ ու ֆինանսական կայունություն:
Ամբողջական կառավարում
Հյուրանոցային բիզնեսը նման է բազմաթիվ մասերից բաղկացած բարդ մեխանիզմի, որի կառավարումը հաջողված է միայն այն պարագայում, երբ դրա բաղկացուցիչ յուրաքանչյուր մաս գործում է առավելագույն արդյունավետությամբ: «Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը հանդես է գալիս հյուրանոցների կառավարման ծառայությունների ամբողջական փաթեթով:
Հյուրանոցի ամբողջական կառավարումը իր մեջ ներառում է.
- Ընթացիկ գործունեության արդյունավետության գնահատում
- Զարգացման և առաջխաղացման ռազմավարական ծրագրի մշակում
- Առաջարկվող փոփոխություններից բխող ծախսերի կանխատեսում
- Երկարաժամկետ բիզնես պլանի մշակում և ժամանակացույցի հաստատում
- Մշակված ծրագրերի գործարկում և արդյունավետության հաշվետվություն
Այս ամենի արդյունավետ իրագործումը հնարավոր է միայն հաստատության գործունեության վրա ազդող բոլոր արտաքին և ներքին գործոնների ընդհանրական վերլուծության դեպքում, որտեղ և կարևորվում են մեր առանցքային գիտելիքներն ու բազմամյա փորձը:
Մասնակի կառավարում
Հյուրանոցի կառավարման որևէ ենթաբաժնում իրականացված դրական փոփոխությունը և բարելավումը խթանում է ողջ շղթայի զարգացումը և բացում նոր հեռանկարներ:«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը առաջարկում է հյուրանոցային հաստատությունների գործունեության առանձին ոլորտի կամ մի քանի ոլորտների կառավարում՝ մշակելով արմատական նոր մոտեցումներ կամ օպտիմալացնելով արդեն իսկ առկա գործընթացը.
- Ընդհանուր զարգացման ռազմավարության մշակում և գործարկում
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, գնային քաղաքականության իրագործում
- Հաստատության բարի համբավի վերականգնում և առաջխաղացում
- Աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և մոտիվացիա
- Կադրերի ընտրություն, աշխատանքի համակարգում ու վերահսկողություն
Ներդրումների կառավարում
Ներդրումային ծրագրի գործարկման ռազմավարության ճիշտ ընտրությունն ու հնարավոր ռիսկերի կշռադատված նվազեցումը նպաստում են ներդրողի համար առավելագույն շահույթի ստացմանը: Հիմնական չափանիշը, որը պետք է հաշվի առնել հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարելիս, տվյալ հյուրանոցի արդյունավետ կառավարումն է, որտեղ և կարևորվում են մեր ընկերության հիմնական դերակատարումն ու գործառույթները: Հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարելը հանդիսանում է ֆինանսական միջոցների ներդրման առավել շահավետ տարբերակներից մեկը, քանի որ այն ունի մի շարք առավելություններ.
- Հյուրանոցային բիզնեսը աշխարհում ամենամեծ և ամենաարագ աճող ճյուղերից է
- Ունի բավականին ցածր ռիսկայնության մակարդակ
- Տալիս է կապիտալի ընդլայնման հնարավորություն՝ միաժամանակ ներդրողին ձեռնպահ պահելով հյուրանոցի կառավարման գոծրընթացից
«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը ապահովում է արդյունավետ ներդրումային միջավայր և գործարկում առավելագույն եկամտաբերությանն ու հուսալիությանն ուղղված իր խորհրդատվական ծառայությունների ու կառավարման մեխանիզմների ողջ համակարգը:
Մեզ հետ Ձեր ներդրումներն ապահով ձեռքերում են:
Խորհրդատվական ծառայություն
«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ հյուրանոցային հաստատությունների կառավարման ոլորտում, որոնք մատուցվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտերկրում: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման թեմաներով, աջակցում ընկերությունների համապատասխան ռազմավարության մշակմանը: Մեր նպատակն է օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը և գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ՝ կիրառելով բիզնեսում նորարարական մոտեցումներ և արդիականացնելով դրանք ժամանակի պահանջներին զուգահեռ:
Մենք բացահայտում ենք ընկերության գործունեության ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և կարողանում ենք կանխել հետագայում նման և այլ հարցերի առաջացումը տրամադրելով՝
- Ընդհանուր խորհրդատվություն
- Ընկերության առաջխաղացման մարտավարության մշակում
- Նորաբաց ընկերությունների ֆինանսական ուղղորդում
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, հիմնական մրցակիցների բացահայտում
- Ճկուն գնագոյացման քաղաքականության հաստատում
- Առցանց առաջխաղացման ծրագրի կազմում
- Ռեբրենդինգ
- Աշխատակիցների վերապատրաստում