Menu
  • Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Հաստատություններ
  • Հետադարձ կապ
  • hyՀայերեն
    • enEnglish

Ծառայություններ

«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը մատուցում է գիշերակացի հաստատությունների կառավարմանն ու զարգացմանն ուղղված բազմապիսի ծառայություններ:
Կառավարման օբյեկտներ կարող են հանդիսանալ.

  • Հյուրանոցները
  • Հանգստյան տները
  • Կարճաժամկետ վարձակալությամբ տրվող բնակարանները
  • Հոսթելները
  • Հյուրատները


Մեր ընկերությունն ապահովում է կառավարվող օբյեկտներում հաճախորդների անընդհատ հոսք և գոհունակություն, առցանց համակարգերում գործունեության ճիշտ ներկայացում, բրենդի մասին իրազեկվածության բարձրացում, նոր շուկաների նվաճում, բարի համբավի ձեռքբերում կամ վերականգնում, աշխատակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործում և որպես արդյունք՝ եկամտի շարունակական աճ ու ֆինանսական կայունություն:

Ամբողջական կառավարում

Հյուրանոցային բիզնեսը նման է բազմաթիվ մասերից բաղկացած բարդ մեխանիզմի, որի կառավարումը հաջողված է միայն այն պարագայում, երբ դրա բաղկացուցիչ յուրաքանչյուր մաս գործում է առավելագույն արդյունավետությամբ: «Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը հանդես է գալիս հյուրանոցների կառավարման ծառայությունների ամբողջական փաթեթով:
Հյուրանոցի ամբողջական կառավարումը իր մեջ ներառում է.

  • Ընթացիկ գործունեության արդյունավետության գնահատում
  • Զարգացման և առաջխաղացման ռազմավարական ծրագրի մշակում
  • Առաջարկվող փոփոխություններից բխող ծախսերի կանխատեսում
  • Երկարաժամկետ բիզնես պլանի մշակում և ժամանակացույցի հաստատում
  • Մշակված ծրագրերի գործարկում և արդյունավետության հաշվետվություն

Այս ամենի արդյունավետ իրագործումը հնարավոր է միայն հաստատության գործունեության վրա ազդող բոլոր արտաքին և ներքին գործոնների ընդհանրական վերլուծության դեպքում, որտեղ և կարևորվում են մեր առանցքային գիտելիքներն ու բազմամյա փորձը:


Մասնակի կառավարում

Հյուրանոցի կառավարման որևէ ենթաբաժնում իրականացված դրական փոփոխությունը և բարելավումը խթանում է ողջ շղթայի զարգացումը և բացում նոր հեռանկարներ:«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը առաջարկում է հյուրանոցային հաստատությունների գործունեության առանձին ոլորտի կամ մի քանի ոլորտների կառավարում՝ մշակելով արմատական նոր մոտեցումներ կամ օպտիմալացնելով արդեն իսկ առկա գործընթացը.

  • Ընդհանուր զարգացման ռազմավարության մշակում և գործարկում
  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, գնային քաղաքականության իրագործում
  • Հաստատության բարի համբավի վերականգնում և առաջխաղացում
  • Աշխատակազմի մասնագիտական բարձր պատրաստվածության և մոտիվացիա
  • Կադրերի ընտրություն, աշխատանքի համակարգում ու վերահսկողություն


Ներդրումների կառավարում

Ներդրումային ծրագրի գործարկման ռազմավարության ճիշտ ընտրությունն ու հնարավոր ռիսկերի կշռադատված նվազեցումը նպաստում են ներդրողի համար առավելագույն շահույթի ստացմանը: Հիմնական չափանիշը, որը պետք է հաշվի առնել հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարելիս, տվյալ հյուրանոցի արդյունավետ կառավարումն է, որտեղ և կարևորվում են մեր ընկերության հիմնական դերակատարումն ու գործառույթները: Հյուրանոցային բիզնեսում ներդրումներ կատարելը հանդիսանում է ֆինանսական միջոցների ներդրման առավել շահավետ տարբերակներից մեկը, քանի որ այն ունի մի շարք առավելություններ.

  • Հյուրանոցային բիզնեսը աշխարհում ամենամեծ և ամենաարագ աճող ճյուղերից է
  • Ունի բավականին ցածր ռիսկայնության մակարդակ
  • Տալիս է կապիտալի ընդլայնման հնարավորություն՝ միաժամանակ ներդրողին ձեռնպահ պահելով հյուրանոցի կառավարման գոծրընթացից

«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունը ապահովում է արդյունավետ ներդրումային միջավայր և գործարկում առավելագույն եկամտաբերությանն ու հուսալիությանն ուղղված իր խորհրդատվական ծառայությունների ու կառավարման մեխանիզմների ողջ համակարգը:

Մեզ հետ Ձեր ներդրումներն ապահով ձեռքերում են:

Խորհրդատվական ծառայություն

«Էմ Ուայ Էմ Հոսփիթալիթի» ընկերությունն առաջարկում է խորհրդատվական ծառայություններ հյուրանոցային հաստատությունների կառավարման ոլորտում, որոնք մատուցվում են ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտերկրում: Մենք տրամադրում ենք խորհրդատվություն բիզնեսի կառավարման, իրավական, ֆինանսական և վաճառքի խթանման թեմաներով, աջակցում ընկերությունների համապատասխան ռազմավարության մշակմանը: Մեր նպատակն է օպտիմալացնել ընկերության գործունեությունը, կրճատել ծախսերը և գտնել նորագույն տեխնոլոգիական լուծումներ՝ կիրառելով բիզնեսում նորարարական մոտեցումներ և արդիականացնելով դրանք ժամանակի պահանջներին զուգահեռ:
Մենք բացահայտում ենք ընկերության գործունեության ընթացքում առաջացած բոլոր խնդիրները և կարողանում ենք կանխել հետագայում նման և այլ հարցերի առաջացումը տրամադրելով՝

  • Ընդհանուր խորհրդատվություն
  • Ընկերության առաջխաղացման մարտավարության մշակում
  • Նորաբաց ընկերությունների ֆինանսական ուղղորդում
  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն, հիմնական մրցակիցների բացահայտում
  • Ճկուն գնագոյացման քաղաքականության հաստատում
  • Առցանց առաջխաղացման ծրագրի կազմում
  • Ռեբրենդինգ
  • Աշխատակիցների վերապատրաստում

ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

My Hotel Yerevan My Apartments Yerevan Tezh Ler Resort Welcome Prague Ararat Resort

Մենք պատրաստ ենք կիսվել Ձեզ հետ մեր բազմամյա հարուստ փորձով, հասկանալ Ձեր խնդիրները, լսել առաջարկությունները և կազմել Ձեր պահանջներին և շահերին համահունչ արդյունավետ բիզնես պլան

Մեր գործընկերները

VIC     

Մենք համացանցում

  • Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Հաստատություններ
  • Հետադարձ կապ
  • hyՀայերեն
    • enEnglish

© 2015-2020 MYM in Hospitality. All Rights Reserved.