Menu
  • Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Հաստատություններ
  • Հետադարձ կապ
  • hyՀայերեն
    • enEnglish

Մեր մասին

«Էմ Ուայ Էմ ին Հոսփիթալիթի» ընկերությունը մասնագիտացված է զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի հաստատությունների կառավարմամբ, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ տվյալ գործունեության զարգացման և խթանման վերաբերյալ:«Էմ Ուայ Էմ ին Հոսփիթալիթի» ընկերության փորձառու թիմը ապահովում է արդյունքներ, որոնք երաշխավորված են տարիների հարուստ փորձով թրծված ռազմավարությամբ:

Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում և հիմնական կառավարումը իրականացվում է հենց այստեղից, սակայն մենք ունենք նաև տեղական գրասենյակներ բոլոր այն երկրներում, որտեղ առկա են մեր կողմից կառավարվող հաստատությունները՝ տեղում աշխատանքի և որակի վերահսկման նկատառումներով:

Մենք ապահովում ենք.

  • Աշխատանքային բարձր ստանդարտներ
  • Մոտիվացված անձնակազմ
  • Ծախսերի վերահսկման մեխանիզմների ներդնում և իրականացում
  • Շահութաբերության աճ և կայուն զարգացում

Ուսումնասիրելով սպառման շուկան և պոտենցյալ սպառողների թիրախային խմբերը, մեր ընկերությունը կարողանում է բացահայտել հաստատության մրցակցային առանձնահատկությունները և ընդգծել դրանց առավելությունները,ինչպես նաև բացահայտել շուկայում առկա մրցակիցներին՝ ապահովելով առողջ մրցակցություն:
Մեր նպատակն է համակարգել մեր կողմից կառավարվող հաստատությունների անխափան աշխատանքը, ապահովելով շահութաբերության առավելագույն մակարդակ՝ զուգակցված հաստատության ծառայությունների բարձր որակով և հաճախորդների գոհունակությամբ:

Մեր անձնակազմը
Աշխատակազմի ընտրությունը հաջողված է, երբ աշխատակիցները համակված են նվիրվածության ոգով և ունեն միասնական նպատակներ: Մեր թիմում ընդգրկված են զբոսաշրջության ոլորտում բազմամյա փորձ ունեցող և միջազգային խոշոր կազմակերպություններում վերապատրաստված մասնագետներ, այդ թվում՝ տնտեսագետներ, շուկայագետներ, վերլուծաբաններ, ծրագրավորողներ, առցանց առաջխաղացման և անվտանգության փորձագետներ, վիճակագիրներ, հասարակության հետ կապի մասնագետներ և այլն, ովքեր հանդիսանում են զբոսաշրջության և հյուրնըկալության ոլորտի բարձրորակ ծառայությունների մատուցման մեր երաշխավորները:
Մենք կառուցում ենք երկարաժամկետ, վստահելի և փոխշահավետ հարաբերություններ մեր գործընկերների հետ:

Գրասենյակներ

«MYM in Hospitality»
Երևան, Հայաստան

  Պուշկինի 21, 0010
  +374(60)702121, +374(60)702121
  [email protected]

«MYM Holiday Properties» Պրահա, Չեխիա

  Մլինարսկա փ. 1316/4, 11000
  +420775300080
  [email protected]
Մենք պատրաստ ենք կիսվել Ձեզ հետ մեր բազմամյա հարուստ փորձով, հասկանալ Ձեր խնդիրները, լսել առաջարկությունները և կազմել Ձեր պահանջներին և շահերին համահունչ արդյունավետ բիզնես պլան

Մեր գործընկերները

VIC     Yerani

Մենք համացանցում

  • Գլխավոր
  • Մեր Մասին
  • Ծառայություններ
  • Հաստատություններ
  • Հետադարձ կապ
  • hyՀայերեն
    • enEnglish

© 2015-2020 MYM in Hospitality. All Rights Reserved.